Սոչիի հանդիմանը իշխանությունը որևէ նախապայման չի դրել. Մանուկյան

Ինչպես նախորդ բոլոր հանդիպումներում, այնպես էլ Սոչիի հանդիմանը իշխանությունը որևէ նախապայման չի դրել, իսկ օրակարգը բավականին ընդհանրական է:
Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Երբ որևէ ձևաչափով, որևէ հարթակում իշխանության ասած խաղաղության, շատերի համոզմամբ՝ պատերազմի և կապիտուլացիայի պայմանագիր է քննարկվում, երբ մարդը հայտարարում է, որ մինչև տարվա վերջ ակնկալում է սահմանազատում, երբ թշնամին նստած է Հայաստանի սուվերեն տարածքներում և զբաղեցրել է Երևան քաղաքի կեսից ավելի տարածքի չափ տարածք, այդ ֆոնին իշխանությունն ասում է, որ ուրախ է և օր առաջ պետք է սահմանազատում լինի, ապա նշանակում է որևէ տեղ ոչ մի նախապայման չի դրել»,-ասաց պատգամավորը: