Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք

Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 7-ին ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Սասնա Ծռեր փողոցի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 7-ին ժամը 09:30-17:00-ն կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի, Նարեկացի, Միկոյանի, Չալաբյան, Կամոյի, Պ.Սեվակի, Երեվանյան Խճ. ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 7-ին ժամը 09:30-ից մինչև դեկտեմբերի 8-ը 09:30-ն կդադարեցվի Նոր Կյուրին 1-3 փող., Մարմարաշեն, Արևաբուր, Ջրահովիտ գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: