Մասկը փորձում է փոփոխել NASA-ի միջոցները՝ մարդկանց Մարս ուղարկելու համար

Գործարար և SpaceX տիեզերական կորպորացիայի ղեկավար Իլոն Մասկն աշխատում է NASA տիեզերական գործակալության ծրագրերի և ծախսերի վերանայման վրա, որպեսզի ռեսուրսներն ուղղի դեպի Մարս մարդկային թռիչքների իրականացմանը, գրել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով աղբյուրների։
Հրատարակության տվյալներով՝ ձեռնարկատերը ցանկանում է հավատարիմ մարդկանց նշանակել, ովքեր կօգնեն իրեն։ ՆԱՍԱ-ի ռեսուրսները կվերաբաշխվել Մարս մարդկանց ուղարկելու առաքելության համար։
Մասկը փորձել է ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը՝ իր ծրագրերն իրականացնելու համար։ Նա համոզել է Թրամփին, որ նախագծի իրականացումը կհավերժացնի նրա անունը պատմության մեջ։