Ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ է ունեցել

Ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ է ունեցել

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել «Citibank»-ի ներկայացուցիչների և ՀԲ առողջապահության թիմի հետ, տեղեկացնում են գերատեսչությունից։

«Citibank»-ի գործընկերներին են ներկայացվել ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, հարկաբյուջետային ու պարտքային քաղաքականությունները:

ՀԲ առողջապահության թիմի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ոլորտում «Ծրագիր արդյունքի դիմաց» ձևաչափով նախատեսվող նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքների ու հետագա քայլերի շուրջ:

ՖՆ պատվիրակությունը մասնակցել է նաև ԱՄՀ/ՀԲ Հայաստանն ընդգրկող ընկերակցային խմբի հանդիպմանն ու ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար 2023 թ. ապրիլ ամսվա տարածաշրջանային տնտեսական հեռանկարների վերաբերյալ ներկայացմանն ու դրան հաջորդող պանելային քննարկմանը: