ԲԴԽ-ն Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը չի վերանայի

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ որոշումը։
ԲԴԽ-ն որոշեց․
Բարձրագույն դատական խորհրդի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 03․07․2023 թվականի թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշումը չվերանայել։
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և վերջնական է:
Հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ Հղումն` այստեղ