Սևքարի հրդեհից որևէ կենդանի չի տուժել. ՍԱՏՄ

Սևքարի հրդեհից որևէ կենդանի չի տուժել. ՍԱՏՄ

Արագ արձագանքելով ստացված ահազանգին այն մասին, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի գոմերից մեկում հրդեհ է բռնկվել, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները մեկնել են դեպքի վայր։

Ինչպես տեղեկացնում են տեսչական մարմնից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որևէ կենդանի չի տուժել. խոշոր եղջերավորները եղել են արոտում, իսկ երկու հորթին և մեկ խոզին հաջողվել է արագ հանել գոմից։