Մենք կստանանք Գրենլանդիան․ Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ 100 տոկոսով վստահ է, որ Գրենլանդիան միացնելու իր նախաձեռնությունը հաջող կլինի։
«Մենք կստանանք Գրենլանդիան: Այո, 100 տոկոսով», - ասել է Թրամփը:
Ուրբաթ օրը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել է Գրենլանդիայում Միացյալ Նահանգների տիեզերական բազա։