Ծնողների նկատմամբ ուժ գործադրած բոլոր ոստիկանները պետք է պատասխանատվություն կրեն․ զոհվածի հայր

Մի շարք հակասություններ կան ոստիկանների ցուցմունքների մեջ։ Այսօր ՔԿ-ի դիմաց MediaHub.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը՝ նշելով, որ իրենք այլևս ոստիկանների հետ առերեսման չեն ներկայանա։

Նրա խոսքով՝ իրենք առաջարկել են առերեսում իրականացնել ոստիկանների միջև, որ, նախ, իրենց մեջ եղած հակասությունները պարզ դառնան։

«Թող պարզեն հակասությունը, հետո պարզ կդառնա, թե որ ոստիկանի խոսքն է համապատասխանում իրականությանը»,- նշեց Ռոստոմյանը։

Նա նկատեց՝ հակառակ դեպքում այժմ անիմաստ է առերեսումը, քանի որ սա արհեստական ձգձգվող գործ է։

«Իրենք նշել են, որ բոլոր ծնողները պետք է առերեսվեն բոլոր ոստիկանների հետ, ինչն ամիսներ կտևի»,- ասաց նա։

Արա Ռոստոմյանը գտնում է, որ եթե Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը ներողություն է խնդրել զոհվածների ծնողներից, ապա դա հիմք ընդունելով` գոնե մի ոստիկանի պետք է մեղադրանք առաջադրեին։

Մանրամասները՝ տեսանյութում։