Ինչպես ճիշտ պահել սնունդը սառնարանում․ մասնագետի խորհուրդը

Ինչպես ճիշտ պահել սնունդը սառնարանում․ մասնագետի խորհուրդը

Հում մթերքները պետք է պահել սառնարանում՝ եփած մթերքներից առանձին։ Ասել է թերապևտ Անաստասիա Աղաևան Lenta.ru-ի հետ զրույցում։

Թերապևտի խոսքով՝ սառնարանի մի դարակում պետք է դնել հում մթերքները, մյուսում՝ եփածը։ Սա կօգնի խուսափել մանրէներով խաչաձեւ աղտոտումից: Կարևոր է նաև չծանրաբեռնել սառնարանը՝ սննդի ափսեները միմյանց շատ մոտ չդնելու համար։

Նրա խոսքով՝ իդեալական տարբերակով, սնունդը պետք է դասավորվի հետևյալ կերպ՝ պատրաստի սնունդը վերևի դարակում, կաթնամթերքն ու ձուն միջին դարակում, հում ձուկն ու միսը ներքևի դարակում: «Մրգերը, բանջարեղենն ու խոտաբույսերը պետք է պահել հատուկ ստորին գզրոցներում»,- հավելել է մասնագետը։ Պահածոների և հյութերի բաց տարաները կարելի է պահել սառնարանի դռան վրա՝ ամենատաք տեղում։

Սառնարանում ջերմաստիճանը պետք է լինի 0-ից 5 աստիճան, իսկ սառցարանում՝ մոտ մինուս 15:

«Սնունդը եփելուց առավելագույնը երկու ժամ հետո պետք է դնել սառնարանում, իսկ շոգ եղանակին՝ մեկ ժամ հետո։ Եթե ​​նախապես հայտնի է, որ մոտ ապագայում սնունդը չի ընդունվելու, ապա դրա մի մասը պետք է սառեցնել»,- խորհուրդ է տվել թերապեւտը։

Նա նաև հավելել է, որ բանջարեղենային աղցանները առանց սոուսի կարելի է պահել սառը վիճակում մի քանի ժամ, իսկ թարմ աղացած միսը` ոչ ավելի, քան 12 ժամ: Ավելի լավ է դրանից կոտլետներ պատրաստել, որոնք կարելի է ավելի երկար պահել։