Ռուսաստանը կարող է փոքր ատոմակայան առաջարկել Մասկի՝ դեպի Մարս ծրագրված առաքելության համար

Ռուսաստանը կարող է փոքր ատոմակայան առաջարկել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի՝ դեպի Մարս ծրագրված առաքելության համար, այս մասին հայտնել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, ՌԴ նախագահի՝ օտարերկրյա երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւը։
«Ռուսաստանը կարող է փոքր ատոմակայան առաջարկել Մարս առաքելության և այլ առաջադեմ տեխնոլոգիական հնարավորությունների համար», - ասել է Դմիտրիեւը՝ հավելելով, որ «Իլոն Մասկը մեծ վիզիոներ է, մեծ առաջնորդ, շատ հաջողակ մարդ»:
«Նա, անշուշտ, մեր սերնդի պատմական դեմքն է։ Երկրորդ՝ մենք կարծում ենք, որ Ռուսաստանը շատ բան ունի առաջարկելու Մարս առաքելության համար, քանի որ մենք ունենք որոշ միջուկային տեխնոլոգիաներ, որոնք, կարծում եմ, կարող են կիրառելի լինել», - նշել է հիմնադրամի ղեկավարը։