Բոլոր պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի. Ջերմուկի շախմատի միջազգային մրցաշար

Բոլոր պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի. Ջերմուկի շախմատի միջազգային մրցաշար

Ջերմուկում շարունակվում է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարը։ Այսօր կայացած նախավերջին 8-րդ տուրում բոլոր հինգ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը: Նրանից մեկ միավոր քիչ են վաստակել մեր շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, իրանցի Ամին Տաբատաբային և ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևը:

Վաղը կայանալիք վեջին տուրում Սամուել Սևյանը սևերով կհանդիպի Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Հայկ Մարտիրոսյանի մրցակիցը Նոդիրբեկ Յակուբոևն է: