Ծաղկաձորում նշվել է Օրբելի եղբայրների տուն-թանգարանի գործունեության 40-ամյակը

Ծաղկաձորում նշվել է Օրբելի եղբայրների տուն-թանգարանի գործունեության 40-ամյակը

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Ծաղկաձոր միավորված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Կարեն Հունանյանի և օգնականի Ստեփան Բաղդասարյանի հետ Ծաղկաձորում ներկա  է գտնվել Օրբելի եղբայրների տուն-թանգարանի բացման 40-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը և «Էրմիտաժի սխրանքը»​ գրքի շնորհանդեսին:

Տնօրեն Նարե Ստեփանյանը ներկայացրել է թանգարանի գործունեությունն ու ծրագրերը, ինչպես նաև մանրամասներ Օրբելի եղբայրների կենսագրության ու գործունեության վերաբերյալ:

Կոտայքի մարզպետը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար ու վստահեցրել, որ իր լիազորությունների շրջանակում կաջակցի թանգարանի կողմից նախատեսված մշակութային ցանկացած նախաձեռնության իրականացմանը: