Երևանում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN ավտոբուսն ու Opel-ը. կան վիրավորներ

Երևանում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN ավտոբուսն ու Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ ժողովրդին հայտնի Ավանի կամրջի հարևանությամբ, բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսն ու Opel մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Բժիշկները, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։