Ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել փաստաբանի նկատմամբ․ ահազանգում է ՓՊ մամուլի խոսնակը

Ոստիկանության Կենտրոնական բաժնում մասնագիտական պարտականությունները կատարելու համար ներկայացած փաստաբանը ոստիկանության բաժնի ծառայողների և պարեկների կողմից ենթարկվել է բռնության: Այս մասին հայտնում է Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը:
«Արատավոր այս երևույթն արմատախիլ անելու համար, այն պետք է լինի հանրության ուշադրության կենտրոնում և արժանանա պատշաճ իրավական գնահատականի:
Ներկայացված դեպքի առթիվ հունիսի 13-ին` ժամը 11:00-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում հրավիրվում է մամուլի ասուլիս»: