Ինչ-որ մեկը մտնում է սենյակ, ասում՝ դավայ, էս մի հարցը չզեկուցե՞նք․ Թեհմինա Վարդանյան
Ո՞նց եք որոշել՝ որ հարցը զեկուցվի, որը չէ։ Երևանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում նման հարց հնչեցրեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ դիմելով նիստը վարող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին։
Նշենք, որ հարցից առաջ Հովհաննիսյանը ներկայացրել էր չզեկուցվող հարցերի փաթեթը։
«Ինչ-որ մեկը մտնում է սենյակ, ասում՝ դավայ, էս մի հարցը չզեկուցե՞նք»,- հարց հնչեցրեց նա։
Ի պատասխան Լևոն Հովհաննիսյանը նշեց՝ հարցերը, որոնք, իրենց կարծիքով, քննարկման կարիք չունեն, չեն զեկուցվում։
«Այո՛, չզեկուցվող հարցերում բյուջեին վերաբերող հարց կա, բայց չնչին գումարի մասին է խոսքը։ Հիմա պարոն Արևշատյանին կխնդրեմ ներկայացնի, որ հասկանաք՝ այդտեղ ոչինչ չկա»,- նշեց նա։
Թեհմինա Վարդանյանն էլ արձագանքեց, որ նախագծին ծանոթ է, ներկայացնելու կարիք չկա, ուղղակի իրեն սկզբունքն էր հետաքրքիր։
Մանրամասները՝ տեսանյութում։