Կենդանակերպի այս 2 նշաններին մոտակա 3 ամիսներին դրամական խնդիրներ են սպասվում

Կենդանակերպի այս 2 նշաններին մոտակա 3 ամիսներին դրամական խնդիրներ են սպասվում

Շատերը գիտեն, որ դեկտեմբերի 6-ից Մարս մոլորակը մտել է հետադիմական փուլ. երբ Երկրից դիտորդին թվում է, թե այն պտտվում է հակառակ ուղղությամբ: Ժամանակահատվածը կտևի գրեթե երեք ամիս՝ մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը։ Կենդանակերպի տարբեր նշաններ այս անգամ տարբեր կերպ են ապրում։ Աստղաբաններն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են նրանց վրա, ովքեր կարող են դժվարությունների հանդիպել ֆինանսական ոլորտում։

Առաջին հերթին դրանք Խեցգետիններն են։ Նրանք ստիպված կլինեն վերլուծել իրենց եկամուտներն ու ծախսերը և փորձեն հավասարակշռություն գտնել դրանց միջև։ Հարմար ժամանակ է կես դրույքով աշխատանք փնտրելու համար, որը թույլ կտա ավելի ազատ տնօրինել ձեր ֆինանսները։

Նաև փողի հարցերը կզբաղեցնեն Այծեղջյուրի նշանի ներկայացուցիչներին, հայտնում է RIAMO-ն։ Հնարավոր են խոշոր գնումներ, ամենայն հավանականությամբ՝ չնախատեսված, պարտադրված։ Չեն բացառվում վարկերը։ Աստղերը խորհուրդ են տալիս Այծեղջյուրներին գործել հնարավորինս մտածված։