Մնացական Մարտիրոսյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ

Մնացական Մարտիրոսյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մնացական Մարտիրոսյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 23-ի ԲԴԽ-8-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում: