Արցախի ԱԺ-ն կոչով դիմեց ՀՀ իշխանությանը՝ պիտի փրկենք արցախցուն արհավիրքից

Արցախի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը կոչ է անում ՀՀ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ու գլխավոր ասամբլեային։ Այդ մասին այսօր Արցախի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մարսել Պետրոսյանը։

Նա նշեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ պետք է իմպերատիվ բանաձև ընդունվի, որն Արցախում խաղաղություն կպարտադրի։

«Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին արհավիրքից։ Ուստի ակնկալում ենք, որ այդ կառույցները կստեղծեն պայմաններ, որոնք կխթանեն Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։