Մեր պահանջն է` ադրբեջանական խմբերը ՀՀ տարածքից դուրս գան. Հակոբ Արշակյան

Մեր պահանջն է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից ադրբեջանական զորքերը դուրս բերվեն։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով երեկ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածությանը։ 

Նրա խոսքով՝ այսօր մանրամասն մեկնաբանություններ կտրվեն հայ-ադրբեջանական համատեղ հայտարարության վերաբերյալ։ 

«Խմբակցության ղեկավարը երեկոյան հարցազրույց կունենա, մանրամասները կներկայացնի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում