Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել

Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզներին։
Հաղորդվում է, որ օդային տագնապ է հայտարարվել Կիրովոգրադի, Օդեսայի, Նիկոլաևի մարզերում։ Վերոնշյալ շրջաններում օդային տագնապի ազդանշանը հնչել է գրեթե միաժամանակ՝ ժամը 17։40-ի սահմաններում։