Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը

Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 19-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 20-ի ժամը 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ֆրանսիայի հրապարակ հատվածի երթևեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը: