Հայտնի է երբ և որտեղ տեղի կունենա Հովհաննես Գալաջյանի հոգեհանգիստը

«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` հունվարի 10-ին, Եդեմ սգո սրահում։ Հասցեն՝ Խաչիկ Դաշտենցի 68/1 (ավտոշուկայի հարեւանությամբ), ժամը 17:00-20:00-ն:
ՍԻՄ կուսակցության հիմնադիր անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ, «Իրավունք» թերթի երկարամյա գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը հանկարծամահ է եղել հունվարի 8-ին, կյանքի 61-րդ տարում։