Ո՞վ է պետք մոռանա կակաոյի մասին, և ու՞մ է այն օգտակար

Վերջերս ավելի ու ավելի հաճախ կարող եք տեղեկություններ գտնել, որ սուրճը դեռ պետք է բացառել ձեր սննդակարգից։ Իսկ մոլի սուրճ խմողներին խորհուրդ է տրվում անցնել կակաոյի։ Որո՞նք են այս ըմպելիքի առավելությունները, և ով պետք է այն բացառի իր սննդակարգից։ Կակաոն ստանում են բոբերից։ Մանրացման և մշակման ընթացքում ստացվում է մեզ հայտնի երկու մթերք՝ կակաոյի կարագ և կակաոյի փոշի։
Կակաոյի փոշին օժտված է մի շարք բուժիչ հատկություններով, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս այն մշտական սննդակարգի մասը դարձնել։ Այս մթերքն ամրապնդում է առողջությունը, հակադեպրեսանտային ազդեցություն է ունենում, բարելավում է սրտանոթային համակարգի առողջությունն ու առհասարակ օգնում է պայքարել առողջական մի շարք լուրջ խնդիրների դեմ։ Ընդ որում՝ նման դրական ազդեցության համար բավական է օրական ընդամենը 2,5 գրամ ոչ քաղցր կակաոյի փոշի կամ 10 գրամ մուգ շոկոլադ օգտագործել։
Կակաոն առաջինն է օգտակար միկրոտարրերի պարունակությամբ, իսկ դրանում պարունակվող ցինկի քանակությամբ դրան հավասարը չկա:
Կակաոյի հատիկները պարունակում են նաև սպիտակուցներ (12-15%), ճարպեր, ածխաջրեր (6-10%), B խմբի վիտամիններ, մանրաթելեր ու հակաօքսիդանտներ:
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կակաոն պարունակում է ևս մի միացություն, որը նպաստում է մաշկի բջիջների բազմացմանն ու աճին, վերքերի ապաքինմանը և կանխում է կնճիռների առաջացումը:
Բացի այդ, կակաոն պարունակում է ևս մի նյութ՝ էպիկատեխին, որն օգնում է պաշտպանել օրգանիզմը բազմաթիվ վտանգավոր հիվանդություններից (քաղցկեղ, շաքարային դիաբետ, սրտամկանի կաթված, գլխուղեղի կաթված և այլն):
Ըմպելիքի վնասակար հատկությունները
խիստ ալերգեն է, Մի չարաշահեք այն ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց համար, զգուշությամբ երիկամների, լյարդի, շաքարային դիաբետով հիվանդների համար, Չարաշահման դեպքում հնարավոր են քնի խանգարումներ, զգացմունքային տատանումներ և ապատիա:
Կակաոն հզոր հակաօքսիդանտ է և շատ հարուստ է մագնեզիումով ու վիտամիններով, ինչի շնորհիվ անչափ օգտակար է՝ հատկապես 40 տարեկանից բարձր մարդկանց համար:
Նվազեցնում է զարկերակային բարձր ճնշումը
Կակաոյի փոշին շատ օգտակար է զարկերակային բարձր ճնշման դեպքում, քանի որ բարձրացնում է արյան մեջ ազոտի օքսիդի մակարդակը, որն էլ թուլացնում է անոթները։ Բացի այդ, այս մթերքը հակաօքսիդանտային ազդեցությամբ օժտված նյութերի՝ ֆլավոնոլների հարուստ աղբյուր է, իսկ այս նյութերը բարելավում են արյունատար անոթների գործառույթներն ու նվազեցնում զարկերակային բարձր ճնշումը։
Բուժում է ընկճախտը
Կակաոյի մեջ պարունակվող ֆլավոնոլները նաև բարձրացնում են տրամադրությունն ու ազատում ընկճախտի տհաճ դրսևորումներից։ Այս նյութերը բարձրացնում են օրգանիզմում սերոտոնինի մակարդակը, իսկ այս նեյրոտրանսմիտերն պատասխանատու է հանգստության ու բավարարվածության զգացման համար։
Նպաստում է քաշի նվազմանը
Քչերին է հայտնի, սակայն այս տարածված մթերքը նպաստում է ախորժակի նվազման, ինչպես նաև կարգավորում է էներգիայի սպառումը, խթանում է ճարպերի թթվայնացումն ու պահպանում է հագեցածության զգացումը, ինչի շնորհիվ էլ օգնում է նվազեցնել քաշը։ Archives of Internal Medicine պարբերականում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք հաճախ են մուգ շոկոլադ ուտում, հաճախ նաև մարմնի զանգվածի ցածր ինդեքս են ունենում։
Բարելավում է սրտամկանի առողջությունը
Հետազոտությունները ցույց են տվել, որ կակաոյի մեջ պարունակվող մեծ քանակությամբ ֆլավոնոլներն ազդում են զարկերակներում կուտակվող ցածր խտության լիպոպրոտեինների՝ «վատ» խոլեստերինի մակարդակի վրա։ Նման ազդեցության շնորհիվ նվազում է սրտի նոպայի, սրտային անբավարարության, գլխուղեղի կաթվածի և սրտանոթային համակարգի այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը։
Վերահսկողության տակ է պահում 2-րդ տիպի շաքարային դիաբետը
Կակաոն իր մեջ պարունակվող ֆլավոնոլների շնորհիվ նվազեցնում է նաև բորբոքումների մակարդակն ու բարելավում է բջիջների զգայունությունն ինսուլինի նկատմամբ։ Այս տարրերի շնորհիվ կակաոյի գործածությունը դրական ազդեցություն է ունենում 2-րդ տիպի շաքարային դիաբետի կանխարգելման ու վերահսկման գործընթացի վրա։
Կանխում է քաղցկեղը
Այս անչափ համեղ ու օգտակար մթերքն օժտված է նաև հզոր հակաքաղցկեղային հատկություններով։ Իր հակաօքսիդանտային ազդեցության շնորհիվ կակաոյի փոշին պաշտպանում է բջիջները թթվայնացումից՝ այդ կերպ արգելակելով չարորակ բջիջների աճը։
Պաշտպանում է գլխուղեղը
Կակաոն նվազեցնում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման հավանականությունը, ուստի շատ օգտակար է գլխուղեղի առողջության պահպանման համար։ Այս մթերքի գործածությունը նպաստում է ազոտի օքսիդի արտադրության խթանմանը, ինչն էլ թուլացնում է արյունատար անոթների մկաններներն ու բարելավում է գլխուղեղի արյան շրջանառությունը։
Բուժում է ասթման
Կակաոյի փոշին նաև շատ օգտակար է ասթմայի դեմ պայքարի համար։ Բանն այն է, որ կակաոն պարունակում է հակաասթմատիկ միացություններ՝ թեոֆիլին և թեոբրոմին, որոնք կարող են շատ օգտակար լինել ասթմայով հիվանդների համար։ Թեոֆիլինը նպաստում է թոքերի լայնացմանը, բացում է շնչուղիներն ու նվազեցնում է դրանց բորբոքումները, մինչդեռ թեոբրոմինն օգնում է պայքարել մշտական հազի դեմ։
Կանխում է կարիեսը
Կակաոն օժտված է հակաֆերմենտային, հակաբակտերիալ ու իմունախթան հատկություններով, որոնց շնորհիվ խիստ դրական ազդեցություն է ունենում բերանի խոռոչի առողջական վիճակի վրա։ Կակաոյի փոշին պահպանում է ատամների առողջությունն ու պայքարում է կարիեսի ու լնդերի հիվանդություններ առաջացնող բակտերիաների դեմ։