Կորոնավիրուսով հիվանդ ծանր վիճակում գտնվողների 100 տոկոսը պատվաստված չէ․ ՀՀ ԱՆ

Դրական թեստ ունեցողների 93 տոկոսը պատվաստված չէ։
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է նաև, որ հոսպիտալացվածների 87.5 տոկոսը, ծանր վիճակում գտնվողների 100 տոկոսը պատվաստված չեն։