Ինչու՞ է Apple-ը հրաժարվում թողարկել նոր մոդելի iPhone-ը

Ինչու՞ է Apple-ը հրաժարվում թողարկել նոր մոդելի iPhone-ը

Վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի խոսքով՝ Apple-ը չեղարկել է iPhone SE 4-ի թողարկումը 2023 թվականին՝ ընկերության ոչ առաջատար սմարթֆոնների մոդելների ցածր պահանջարկի պատճառով. այդ մասին նա խոսել է Twitter-ի իր էջում։

Apple-ի ստանդարտներով iPhone SE 3-ի, iPhone 13 mini-ի և 14 Plus-ի համեստ առաքումների պատճառով` բյուջետային SE 4 մոդելի թողարկումը կարող է հետաձգվել մինչև 2024 թվականը։ Նաև տեղափոխման հնարավոր պատճառներից է անցումը առանց շրջանակի դիզայնի, ինչը կբերի արտադրության ծախսերի ավելացման։