Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին

Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանին պահանջներ ներկայացնում են ոչ միայն թշնամի երկրի իշխանությունները, այլև ՀԿ-ները:
Հայտարարության համաձայն՝ կազմակերպությունները պահանջում են դադարեցնել Հայաստանի կողմից իրականացվող հանքարդյունաբերական գործունեությունը, որը խաթարում է Հարավային Կովկասում բնապահպանական կայունությունը՝ ընդգծելով, որ դա միջազգային բնապահպանական նորմերի ու չափորոշիչների, ինչպես նաև մարզի բնակչության իրավունքների խախտում է։