Արտակարգ դեպք՝ Երևանում․ 2 աշակերտ ծեծել են ֆիզկուլտուրայի 70-ամյա ուսուցչին

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել է․
«Երեկ՝ 23.01.2024թ. Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի ուսմասվար Ղուլյան Կարինեի դասղեկական դասարանից 2 աշակերտ ծեծի են ենթարկել նույն դպրոցի ֆիզկուլտուրայի 70 ամյա ուսուցչին հարվածելով նրա մարմնի տարբեր հատվածներին։ Դեպքը տեղի է ունեցել հանդերձարանում, երբ Ա. Բաղդասարյանը նկատել է հանդերձարանում ծխող աշակերտներին և սաստելու նպատակով ասել է, որ հիմա կզանգի նրանց ծնողներին և կտեղեկացնի, թե ինչով են զբաղված, ինչին ի պատասխան 2 աշակերտները հարձակվելով ուսուցչի վրա ծեծի են ենթարկել նրան։ Դեպքերի հետագա զարգացումը նույն չափ մտահոգիչ է, որքանով, որ տեղի ունեցածը։ Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը շտապ օգնության կանչ գրանցելու փոխարեն զանգահարում է իր ծանոթ բժշկին, որպեսզի մաքսիմալ անաղմուկ տուժածին օգնություն ցուցաբերվի։ Ծեծի ենթարկված ուսուցիչը մի կերպ տեղաշարժվելով տուն է գնում, իսկ աշակերտները իրենց դաստիարակողների ներկայությամբ ստանում են նկատողություն ընդամենը։ ՀՀ ներքին գործերի նախարարություն,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն դուք վաշե կաք՞»։