ՊՆ-ից չեն հերքում սպայի սպանությունը

ՊՆ-ից չեն հերքում սպայի սպանությունը

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ հունվարի 9-ի լուսադեմին Վարդենիսի դիրքերից մեկում ողբերգական դեպք է եղել՝ ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից  կրակ է արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի վրա, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ 

MediaHub-ը փորձեց տեղեկությունը ճշտել Պաշտպանության նախարարությունից։ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ նման դեպք է տեղի ունեցել, բայց ասաց, որ կատարվածի վերաբերյալ որակում չի կարող տալ՝ դա իրենց տիրույթում չէ։ 

Նաև հայտնեց, որ քիչ անց հաղորդագրություն կտարածեն։

Վահե Մակարյան