Արսեն Թորոսյանն իշխանափոխությունից հետո դատաբժիշկ է աշխատելու

Փաստորեն, խորհրդարանական ընդդիմությանը թվում է, թե իրենք դեռ «ողջ» են։ Ընկերներ, սխալվում եք, դուք վաղուց «ողջ» չեք, դուք, ձեր համախմբով մեռելածին եք (կներեք, իհարկե, բժշկական տերմինոլոգիայի համար)։ Ու սա չեմ ասում չարախնդալու համար, այլ ասում եմ ցավով, քանի որ ցանկացած երկրի համար առողջ ու չմեռած ընդդիմություն ունենալը կենսական է։ Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Արսեն Թորոսյանը:
Առողջապահական համակարգը «բարեփոխած» Արսեն Թորոսյանը ԱԺ-ում պարապ չմնալու և իր ստացած աշխատավարձը որևէ կերպ Փաշինյանի մոտ արդարացնելու համար սկսել է ընդդիմությանը պիտակավորելու ստատուսային արշավը:
Ընդդիմությունը ողջ է, կենսունակ է և պայքարում է ՔՊ-ականներին օր առաջ հեռացնելու համար: Իշխանափոխությունից հետո ՔՊ-ականներին անգամ բարդ է լինելու աշխատանքի անցնել որևէ լուրջ կազմակերպությունում, քանի որ նրանք պետք էին միայն Փաշինյանին՝ ԱԺ-ում կոճակ սեղմելու և ընդդիմության վրա «հարձակվելու» համար:
Թորոսյանին պետք է հարցնել, թե նա 2018թ.-ից մինչև այսօր, բացի իր և իր ընտանիքի ֆինանսական բարեկեցությունն ապահովելը, ի՞նչ է արել ՀՀ հպարտ քաղաքացիների, Հայաստանի և Արցախի համար՝ պատասխանը միանշանակ է՝ ոչինչ: Թորոսյանի «դատաբժշկական» հայտարարություններն ընդդիմության «մահվան» վերաբերյալ վկայում են մեկ բանի մասին՝ ՔՊ-ականները սարսափած են ընդդիմության պայքարից և նրանց հրահանգված է պիտակավորել ընդդիմությանը:
ՔՊ-ականները հեռանալու են իշխանությունից՝ իշխանափոխությունը միայն ժամանակի հարց է:
Վահրամ Բագրատյան