ՄՕԿ-ը հրաժարվել է միջամտել Իսրայելի և Պաղեստինի օլիմպիական կոմիտեների վեճին

ՄՕԿ-ը հրաժարվել է միջամտել Իսրայելի և Պաղեստինի օլիմպիական կոմիտեների վեճին

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)-ի խոսնակ Մարկ Ադամսը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ կազմակերպությունը չի պատրաստվում ներգրավվել Իսրայելի և Պաղեստինի Ազգային օլիմպիական կոմիտեների միջև ծագած հակամարտության մեջ։

«Աշխարհում 20-ից 30 պատերազմ է ընթանում: Եվ եթե մենք լսեինք բոլոր կողմերի բոլոր բողոքները, ոչ ոք չէր մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին»,- ասել է Ադամսը։

Պաղեստինի ԱՕԿ-ը հուլիսի 23-ին նամակ է գրել ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախին՝ խնդրելով արգելել իսրայելցի մարզիկներին մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։ Պաղեստինյան կողմը կարծում է, որ Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում օլիմպիական զինադադարի խախտում է։

Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանինը խաղերի մեկնարկից առաջ հայտարարել էր, որ իսրայելցի մարզիկները Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ լինելու են շուրջօրյա վերահսկողության ներքո։

Ընդհանուր առմամբ Փարիզում անցկացվող Օլիպիական խաղերին մասնակցում են 88 մարզիկներ Իսրայելից և 8 Պաղեստինից։

Աղբյուրը՝ Armsport.am: