3 տարի է՝ մեր աչքը ճամփին է
Հայաստանին վերադարձրած 32 գերիներից 26-ը Շիրակի մարզից են։ Ախուրյանում՝ Բահրիկյանների ընտանիքում այս պահին տոնական իրարանցում է։
MediaHub-ը կապ հաստատեց Վահագն Բահրիկյանի ընտանիքի հետ։ Կինը՝ Լիլիթը, ասաց, որ տանն այս պահին այնքան մարդ կա, որ չի կարող երկար խոսել։
«Բոլորը եկել են մեզ աչքալուսանք տալու, մեր ուրախությունը կիսելու։ Վերջապես եկավ այս օրը, 3 տարի է՝ մեր աչքը ճամփին է»,- ասաց նա։ Դուստրը՝ Վարդուհին, ևս ասաց, որ ուրախ է և անհամբերությամբ սպասում է հոր հետ գրկախառնվելուն։
Վահագն Բահրիկյանը 3 անչափահաս երեխաների հայր է։ Գերեվարվել է 2020 թվականի դեկտեմբերին Արցախի Խծաբերդ - Մեծ Թաղեր գյուղերի տարածքում։
Հունան Թադևոսյան