Հենց էդ ա, նախկինների ժամանակ էլ Դավթաշենը լավագույն թաղամասն էր․ Անի Խաչատրյան
Երևանի քաղաքապետի ժ/պ Լևոն Հովհաննիսյանն այսօր ներկայացրեց այն ծրագրերը, որոնք պետք է իրագործեն։ Դրանցից մեկը Դավթաշեն վարչական շրջանի այգին բարելավելն է։
«Ասեմ, որ Դավթաշենը երկար տարիներ եղել է անտեսված»,-ասաց Հովհաննիսյանը։
Ավագանու անդամ Անի Խաչատրյանը, սակայն, արձագանքեց, որ Դավթաշենը Երևանի լավագույն վարչական շրջանն է։
«Հենց էդ ա, նույնիսկ նախորդ իշխանությունների ժամանակ ամենաշատ ուշադրություն ստացած վարչական շրջանն է, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց Խաչատրյանը։
Հովահաննիսյանն էլ իր հերթին արձագանքեց, թե այսուհետ Դավթաշենին առնչվող հարցերը քննարկվեն Անի Խաչատրյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում