Ո՞րն է ավելի կարևոր՝ Աննա Հակոբյանի մեկնելը Ալմաթի, թե՞ Փաշինյան-Միշուստին հանդիպումը

Ո՞րն է ավելի կարևոր՝ Աննա Հակոբյանի մեկնելը Ալմաթի, թե՞ Փաշինյան-Միշուստին հանդիպումը

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը մեկնեց Ալմաթի, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Այցի վերաբերյալ ՀՀ Կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտադրվել է այն հանգամանքը, որ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ է մեկնել: Մասնավորապես նշվում է. «Ալմաթի են հրավիրվել նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վարչապետների տիկնայք»:

Մինչդեռ ՌԴ Կառավարության պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ալմաթիում կայանալու է ՀՀ և ՌԴ վարչապետերի հանդիպումը: Եվ առաջինը Միխայիլ Միշուստինը կհանդիպի հենց Փաշինյանի հետ:

Թե ինչու է Հայաստանի Կառավարության հասարակայնության հետ բաժինը կարևորում Աննա Հակոբյանի մեկնելը Ալմաթի, այլ ոչ թե ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության վարչապետի հետ հանդիպումը՝ մնում է միայն ենթադրել: