Christie's-ը 43,7 մլն դոլարով կապույտ ադամանդե մատանի է վաճառել․ մանրամասներ (լուսանկար)

Christie's-ը 43,7 մլն դոլարով կապույտ ադամանդե մատանի է վաճառել․ մանրամասներ (լուսանկար)

Christie's աճուրդի տունը հայտարարել է, որ նոյեմբերի 7-ին «Majestic Jewels» աճուրդի ժամանակ ստացել է 43,7 միլիոն դոլար Bleu Royal կապույտ ադամանդե մատանու համար:

Պլատինից ու վարդագույն ոսկուց մատանին զարդարված է 3 կարատանոց 2 ադամանդով ու 17,63 կարատանոց տանձաձև կապույտ ադամանդով: Սա երբևէ աճուրդում ներկայացված ամենամեծ կապույտ ադամանդն է։

Այն աճուրդի տան կողմից գնահատվել է 50 միլիոն դոլար, սակայն վաճառվել է 44 միլիոն դոլարից պակաս գնով: Christie's միջազգային ոսկերչական բաժնի ղեկավար Ռահուլ Քադաքիայի խոսքերով՝ սա դեռ «հսկայական գումար է հաշվի առնելով այն, ինչ կատարվում է աշխարհում այսօր»։