Հովիկ Աղազարյանին կզրկե՞ն պատգամավորական անձեռնմխելիությունից

Քիչ առաջ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որի շուրջ էր պտտվում ներքաղաքական օրակարգը վերջին շաբաթներին, հայտարարեց՝ վայր չի դնելու պատգամավորական մանդատը, ստիպված է մերժել Փաշինյանին: Այսպիսով, գոնե այս փուլում նա հաղթեց Փաշինյանին՝ խարխլելով վերջինիս «ավտորիտետը», թե իր ասածը օրենք է ուսապարկերի համար և չի քննարկվում:
Սա, հասկանալի է, չի կարող անհետևանք մնալ, հատկապես այս փուլում, երբ Փաշինյանն ակտիվ պատրաստվում է ընտրություններին:
Ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել: Թիվ մեկը՝ պատգամավորական անձեռնմխելիության զրկում, և քաղաքագետները հակված են հենց այս տարբերակին: Ավելին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաղը մեկնարկում է ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին քառօրյան, չի բացառվում, որ առաջիկա օրերին հենց այս սցենարը կյանքի կոչվի:
Սակայն այս պահին գոնե նման նախադրյալներ չկան. ՀՀ գլխավոր դատախազությունից MediaHub-ին փոխանցեցին հետևյալը.
«Ներկայում նման հարց չի քննարկվում»:
Սպասենք: