ԱՍՀ փոխնախարարներն ընդունել են ՀԿ-ների եւ սոցիալական նախաձեռնությունների ներկայացուցիչներին

ԱՍՀ փոխնախարարներն ընդունել են ՀԿ-ների եւ սոցիալական նախաձեռնությունների ներկայացուցիչներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ԱՍՀ նախարարի տեղակալներն ընդունել են սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված սոցիալական ծառայությունների մատուցմանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարարությունից  հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, Միգրացիոն ծառայության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները։

ԱՍՀ նախարարի տեղակալները ներկայացրել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այս պահին տարվող աշխատանքները․ հասարակական կազմակերպությունների և սոցիալական  նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարությունների համակարգմամբ իրականացնել քայլեր՝ ըստ անհրաժեշտության և համատեղ քննարկվող ձևաչափերին համապատասխան։