Անձրև, քամու ուժգնացում․ եղանակի առաջիկա կանխատեսումը

Անձրև, քամու ուժգնացում․ եղանակի առաջիկա կանխատեսումը

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (11-16.11.2023թ.)

Երևան քաղաքում`
Նոյեմբերի 11-ին ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի  16-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։

Հանրապետության տարածքում` 
Նոյեմբերի 11 -ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 14-ին և 16-ին  առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 12-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով,   Լոռիում,  Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։