«Ամենակառուցողականն ու ադեկվատը Դուք եք»․ ինչո՞ւ է Թունյանը գովում Նազարյանին

Պարոն Նազարյան, ձեր ասածների մեծ մասի հետ ես և մեր խմբակցությունը համաձայն ենք։ Լավ կլիներ, որ ձեր թեզերը ընդդիմադիր գործընկերների ականջներին, հոգիներին և սրտերին հասու լիներ։

Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ գովեստի իր խոսքերն ուղղելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին:

«Ձեր բոլոր գործընկերներից ամենաշատը դուք իրավունք ունեք մեզ քննադատելու, անգամ մեզ համար անընդունելի առիթներով, ամենակառուցողականն ու ադեկվատը դուք եք ձեզ պահում»,-ասաց Թունյանը Նազարյանին։ 

Նշենք, որ Հայկ Կոնջորյանի ելույթից հետո ընդդիմադիրները լքեցին դահլիճը, իսկ Գեղամ Նազարյանը ուշադիր լսում էր Թունյանին։ 

Մանրամասները՝ տեսանյութում