Պայթյուն Ռուսաստանի զորամասերից մեկում. կան զոհեր

Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզի զորամասերից մեկում արկ է պայթել, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել. հայտնում է iz.ru-ն:
Եվս չորսը վիրավորվել են՝ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, երեքին տեղում օգնություն է ցուցաբերվել։
Դեպքը տեղի է ունեցել պահեստում։