Ո՞րն է պաղպաղակի թույլատրելի չափաբաժինը

Ո՞րն է պաղպաղակի թույլատրելի չափաբաժինը

Մարսողական օրգանների և կոկորդի հետ կապված խնդիրների բացակայության դեպքում երկու օրը մեկ է խորհուրդ տրվում ուտել ոչ ավելի, քան մեկ պաղպաղակ։ Այս մասին խոսել է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության սննդաբան Իննա Պիչուգինան, գրել է «ՌԻԱ Նովոստին»։

«Եթե առողջական խնդիրներ չունեք, մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ չունեք և ուտում եք մեկ չափաբաժին պաղպաղակ՝ առանց այն կծելու կամ կտրուկ կուլ տալու, և եթե խնդիրներ չունեք կոկորդի, կապանների և այլնի հետ, ապա կարող եք. կերեք այն»,- նշել է մասնագետը։

Առողջական լուրջ խնդիրներ չունեցող պաղպաղակի սիրահարներին սննդաբանը խորհուրդ է տվել օրը մեջ մեկ պաղպաղակ ուտել, դա շաբաթական երեք կտոր է:

«Մի մոռացեք նաև, որ պաղպաղակը պարունակում է շաքար, իսկ սերուցքի փոխարեն արտադրողները կարող են ավելացնել բուսական ճարպեր։ Նման ճարպերի մեծ քանակությամբ ուտելը հանգեցնում է սրտի և անոթային հիվանդությունների»,- զգուշացրել է Պիչուգինան։ Նա նաև խորհուրդ է տվել ուշադիր կարդալ պաղպաղակի բաղադրությունը: