Մբապեն խնդրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը վաճառել Նեյմարի տրանսֆերը

Մբապեն խնդրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը վաճառել Նեյմարի տրանսֆերը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խնդրել է ակումբի ղեկավարությանը վաճառել Նեյմարի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Get French Football News-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստների միջև հարաբերությունները լարված են։ Իրավիճակն ավելի է թեժացել Լիգա 1-ի երկրորդ տուրի «Մոնպելյեի» դեմ խաղից հետո։ Ֆրանսիացին վրիպել է 11 մետրանոցից, իսկ Նեյմարը կարողացել է դիպուկ իրացնել հաջորդ հարվածը։ ՊՍԺ-ում 11 մետրանոցների հաստիքային իրացնողը որոշված չէ։

Նեյմարի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականին։