Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է

«Ցավում ենք, որ ՀՀ ղեկավարությունը գիտակցված որոշում է կայացրել ՌԴ-ի հետ վարել հարաբերությունների վատթարացման քաղաքականություն», «Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը շարունակելու հարցում Հայաստանի վերջնական որոշմանը. նրանք պետք է կողմնորոշվեն»: Այս երկու հայտարարությունների հեղինակը Լավրովն է ու դրանք խիստ վտանգավոր ենթատեքստ են պարունակում Հայաստանի համար:
Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, որի հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, հատկապես իր վերջին հայտարարություններով, որոնցով նա ազդարարեց, թե «Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին»:
Արևմուտքի համար կարևոր է Հայաստանի «հակառուսական» պոտենցիալը, համենայնդեպս՝ տեսանելի չեն, որ Վաշինգտոնում և Բրյուսելում Հայաստանի հետ կապված հեռուն գնացող ծրագրեր ունեն: Օրեր առաջ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բաց տեքստով Հայաստանին հուշել է՝ ում դուռը ծեծել անվտանգության երաշխիքներ ստանալու համար:
Բրյուսելում Հայաստանի անվտանգության երաշխիք համարում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, Անկարայում էլ դա հնարավոր են համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո:
Լավրովի ամենավտանգավոր արտահայտությունը «ՀՀ ղեկավարության գիտակցված որոշում» ձևակերպումն է:
Սա նշանակում է՝ Մոսկվան այլևս մանևրելու հնարավորություն չի տալիս Հայաստանին՝ արագացնելով Փաշինյանի կողմից շրջադարձային որոշման կայացումը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը մտածված կերպով իրեն ազատում է պատասխանատվությունից՝ դրանից բխող վտանգավոր հետևանքներով:
Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է:
Վահրամ Բագրատյան