Ներում, բեկում չի լինելու․ Փաշինյանը՝ վարչական լծակներ օգտագործելու մասին

Եթե կպարզվի, որ ՀՀ որևէ մակարդակի որևէ պաշտոնյա, որևէ աշխատողի վարչական լծակի օգտագործմամբ հանրահավաք է արել, ընտրություն կամ չգիտեմ ինչ, էդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ներում, բեկում չի լինելու. ուզում եմ պարզ լինի։ Ուզում ա՝ իշխանության հանրահավաքին տանի, ուզում ա՝ ընդդիմության հանրահավաքին տանի, որտեղ ուզում ա՝ տանի, էդ մարդը ազատվելու ա աշխատանքից։ Ես սա ասում եմ էս ամբիոնից, որպես ՀՀ վարչապետ։ Եթե պարզվի, որ էդ մարդը իմ ամենահարազատ մարդն ա, ինքը կդադարի իմ ամենահարազատ մարդը լինելուց, մեկ, և կազատվի աշխատանքից, երկու։ Ցուցակները տվեք, հիմնավորումները տվեք»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում