Ինչպես խուսափել գետնանուշի ալերգիայից․ նոր հետազոտություն

Ինչպես խուսափել գետնանուշի ալերգիայից․ նոր հետազոտություն

Լոնդոնի Քինգս քոլեջի գիտնականները պարզել են, որ վաղ տարիքից գետնանուշով մթերքների կանոնավոր օգտագործումը 71 տոկոսով պաշտպանում է դեռահասության շրջանում գետնանուշի ալերգիայի առաջացման վտանգից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են NEJM Evidence-ում:

LEAP-Trio ուսումնասիրությունը հիմնված է եղել նախորդ LEAP (Learning Early About Peanut Allergy - Գետնանուշի ալերգիայի մասին վաղ ուսուցանումը) տվյալների վրա: Հետազոտության մասնակիցների կեսը մանկուց մինչև 5 տարեկանը պարբերաբար գետնանուշ է օգտագործել, մյուս կեսը խուսափել է դրանից։ Արդյունքները ցույց են տվել, որ գետնանուշի վաղ ներմուծումը 5 տարեկանում նվազեցնում է ալերգիայի ռիսկը 81 տոկոսով:

Նոր հետազոտության մեջ ուսումնասիրվել են 6-ից 12 տարեկան և բարձր երեխաներ։ Մասնակիցներին թույլ է տրվել ընտրել գետնանուշի հաճախականությունն ու քանակը: Այնուհետև մարդիկ փորձարկվել են ալերգիայի համար․ օգտագործվել է օրալային սննդի թեստ ու գետնանուշի սպառման հետազոտություն:

Տվյալները ցույց են տվել, որ գետնանուշից խուսափող խմբի երեխաների 15,4 տոկոսն ունեցել է ալերգիա, մինչդեռ փոքր տարիքից գետնանուշ օգտագործածների դեպքում այն կազմել է 4,4 տոկոս:

Հեղինակները նշել են, որ այս պարզ միջամտությունը կարող է կանխել ամեն տարի գետնանուշի ալերգիայի ավելի քան 100 հազար նոր դեպք ամբողջ աշխարհում՝ բարելավելով ապագա սերունդների կյանքի որակը: