Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բորելը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը

Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բորելը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին Միրզոյանը հայտնել է թվիթերյան իր էջում։

«Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում Ժոզեպ Բորելի հետ մտքեր փոխանակեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության թեմայով»,- գրել է նա։