Շուտ ուրախացանք ու մեր հաղթանակը չպահեցինք․ Շուշիի քաղաքապետ

Շուտ ուրախացանք ու մեր հաղթանակը չպահեցինք․ Շուշիի քաղաքապետ

Ամոթի տարիները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև միասնական դառնանք, ուժեղանանք։ Հիմա սա հավանական չէ, հիմա բոլորը խառն են իրենց գոյությունը պահպանելու հարցերով. սա կկարգավորեն, հետո ոտքի կկանգնեն։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։ 

«Երբեք չեմ մտածել, որ Ադրբեջանը Ստեփանակերտում շքերթ կանցկացնի, բայց իրողություն է, որին ինչքան էլ դեմ լինենք, ականատես ենք։ Արցախում մենք էլ մեր շքերթներն ենք արել, ավելի լավը, քան Ադրբեջանը, սա իրենց նպատակն էր, որ Շուշին բռնազավթեն ու Արցախն իրենցով անեն․ բնական է, որ այսպես են անում»,- ասաց նա։

Հարցին՝ Արցախի իշխանությունը որքանո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, վերջինս պատասխանեց․ «Միայն Արցախի իշխանությունը չէ, նաև Հայաստանի իշխանությունն է պատասխանատու։ Բոլորն են պատասխանատու, նույնիսկ Սփյուռքը։ 1988 թվականին միասնական էինք, բայց հետո պառակտվեցինք ու եղավ այն, ինչ եղավ։ Ամեն մի հայ պատասխանատու է, որովհետև այդ սև ու սպիտակի, արցախցի-հայաստանցի բաժանումը տրամաբանորեն այս իրավիճակը ստեղծեց»։

Սարգսյանի խոսքով՝ պետք է ճիշտ իրազեկում սկսել, որպեսզի հայը հասկանա, որ մեկ հայ կա, չկա արցախցի ու հայաստանցի հասկացողությունը: 

«Ալիևն իր ժողովրդի համար սխալների ուղղում արեց, իսկ մեր սխալն այն էր, որ հաղթանակով շուտ ուրախացանք ու չպահեցինք։ Պիտի այդպես չլիներ, սա ահավոր է, մենք պիտի ապահովագրեինք մեզ, բայց այսօր նույնիսկ սովորական կենցաղն է բարդ իրավիճակում․ ամրանալ է պետք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, 2020 թվականի նոյեմբերի 8-ին կորցրեցինք Շուշին...

Լիաննա Թորոսյան