Աշխարհի լուրերը՝ 1 րոպեում (11.01.2024)

1.  Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի լսումները, հաղորդում է BBC-ին։ Հարավային Աֆրիկան Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու համար և պահանջում անհապաղ դադարեցնել ռազմական արշավը։ 

2.  Թուրքիան, Բուլղարիան և Ռումինիան Սև ծովի ականազերծման շուրջ եռակողմ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Այս նախաձեռնությունը բաց կլինի միայն այս երեք սևծովյան երկրների ռազմանավերի մասնակցության համար:

3.  2021թ. մայիսից սկսած՝ առնվազն 33 քրիստոնեական եկեղեցի է այրվել Կանադայի տարբեր շրջաններում, այդ ժամանակ երկրում հատուկ դպրոցների տարածքում հայտնաբերվել էին բնիկների երեխաների մի շարք զանգվածային հուղարկավորության վայրեր։ Միայն երկու անգամ հրդեհները պայմանավորված են եղել դժբախտ դեպքերով: 

4.  Էկվադորում, որտեղ զինված հակամարտությունը շարունակվում է մի քանի օր, գիշերային ակումբում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ: Տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննություն է սկսվել, ներգրավված անձանց ինքնությունը պարզվում է: