Հաշտ ու անտարբեր մի եղեք․ Ջերմուկի ավագանու անդամ

Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սյուզաննա Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արդեն 4-րդ օրն է, որ ես ու ընկերներս հացադուլ և նստացույց ենք իրականացնում աջակցելու հայ ռազմագերիներին և խնդրանք Ռուբենին, որ դադարեցնի հացադուլը Բաքվում:
Հաշտ ու անտարբեր մի եղեք»։