5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի՝ մայիսի 22-ին, 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արևելքում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով երկրի գլխավոր օդերևութաբանական գործակալությանը։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ։ Օջախը գտնվել է օվկիանոսի հատակի մոտ 30 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չկա։ Երկրի հյուսիսային և հյուսիսարևելյան մի շարք պրեֆեկտուրաների բնակիչներ նշել են, որ ցնցումները զգացել են։