ՄԻՊ արագ արձագանքման խմբերն աշխատում են բերման ենթարկված անձանց իրավունքների հարցերով խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման հարցերով խորհրդատվություն տրամադրելու և խախտումների արձանագրման ուղղություններով, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Միաժամանակ իրականացվում է սոցիալական ցանցերի ու մամուլի մշտադիտարկում՝ դեպքերին առավել արդյունավետ արձագանքելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Ավելի ուշ հանդես կգանք մանրամասն տեղեկատվությամբ», - ասված է հաղորդագրությունում: